Հասարակություն Տեսանյութեր 

Ռուսները փակել են փողոցը և սկսել են լեզգինկա պարել /Տեսանյութ/

analitik.am

Կալուգայում, Մարատի և Կիրովի փողոցների խաչմերուկում անհայտ անձինք արգելափակել են ավտոմեքենաների տեղաշարժը՝ Լեզգինկա պարելու համար: Դեպքի վայրում արված տեսանյութը հրապարակվել է «Safe City» յութուբյան ալիքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հինգ մեքենա գրեթե միաժամանակ կանգնում, որից հետո դուրս են գալիս հինգ տղամարդ և չորս աղջիկ: Չորս հոգին սկսում են պարել, իսկ աղջիկները հեռախոսով նկարահանում են: Տղամարդկանցից մեկը չի մասնակցել պարին, բայց քայլել է ինքնաձիգի նմանվող առարկան ձեռքին: Մեքենաներից մեկի վրա երևում է նաև Ռուսաստանի զինանշանը:

Նշվում է, որ պարը տևել է մոտ երկու րոպե, որից հետո բոլոր մասնակիցներն արագորեն նստել են մեքենաները և հեռացել։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռ ոչ ոք բողոք չի ներկայացրել ոստիկանություն:

Նույն շարքից