«Game of Thrones» հեռուստասերիալի սցենարիստներ Դեվիդ Բենիոֆը և Դենիել Ուայսը «Netflix»-ի հետ ստորագրել են բազմամյա պայմանագիր՝ ֆիլմեր և հեռուստատեսային շոուներ նկարահանելու համար: Համաձայն «The Hollywood Reporter» ամսագրի, գործարքն արժե 200 միլիոն դոլար:
Ամսագիրը մեջբերել է Բենիոֆի և Ուայսի համատեղ հայտարարությունից մի հատված, որում շնորհակալություն է հայտնվում HBO-ին տաս տարվա աշխատանքի համար:
Բացի այդ, հեռուստասերիալի սցենարիստները հայտնել են, որ մի քանի ամիս շփվել են Netflix-ի փոխնախագահներ Սինդի Հոլլանդի և Փիթեր Ֆրիդլանդերների, ծառայության գլխավոր ֆինանսական պատասխանատու Թեդ Սարանդոսի և պրոդյուսեր Սքոթ Ստյուբերի հետ:
«Մենք հիշում ենք 1980-ականների կինոնկարներից նույն հատվածները, մեզ դուր են գալիս նույն գրքերը»,-նշել են հայտարարության հեղինակները:
Նրանք Netflix-ին անվանել են աննախադեպ ընկերություն: Ըստ պարբերականի, սցենարիստների հետ համագործակցության համար ծառայությունը հաղթել է «The Walt Disney»-ին և «Amazon»-ին: