Միջազգային Հասարակություն 

Ամերիկացին ծեծի է ենթարկել երեխային օրհներգի ժամանակ գլխարկը չհանելու համար

ԱՄՆ Մոնտանա նահանգում, ռոդեոյի ժամանակ տղամարդը ծեծի է ենթարկել 13-ամյա մի տղայի, քանի որ վերջինս ԱՄՆ հիմնի ժամանակ չի հանել գլխարկը: Այս մասին հայտնում է NBC News լրատվական պորտալը:

Երեխան հոսպիտալացվել է լուրջ վնասվածքով։ Հաղորդվում է, որ նա ականջներից արյունահոսություն է ունեցել այն բանից հետո, երբ 39-ամյա Քուրթ Ջեյմս Բրոքվեյը կոկորդից բռնել է նրան և նետել հատակին:

Ըստ Բրոքվեյի, նա նկատել է, որ տղան ազգային օրհներգի կատարման ընթացքում կանգնած է բեյսբոլի գլխարկը գլխին և խնդրել է հանել այն, իսկ դրան ի պատասխան ստացել է հայհոյանքներ: Ականատեսների խոսքով ՝ հարձակումից անմիջապես հետո տղամարդը սկսել է արդարանալ ներկաների առաջ՝ պատճառաբանելով, որ դեռահասը «պղծել է հիմնը»:

Բրոքվեյը ձերբակալվել է և մեղադրվում է անչափահասի նկատմամբ բռնություն կատարելու մեջ։

Նույն շարքից