Հայաստան 

«Օրինաց երկիր» կուսակցությունը եռյակի հանրահավաքին մասնակցելու հրավեր չի ստացել

analitik.am

«Օրինաց երկիր» կուսակցությունը եռյակի հանրահավաքին մասնակցելու հրավեր չի ստացել և չի մասնակցելու: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: «Թե ինչ կլինի հանրահավաքի ընթացքում, կարծում եմ, կախված է եռյակի գործողություններից և ռազմավարությունից: Նրանք իրենց օրակարգն ունեն և դրանով կառաջնորդվեն»,-  ասաց Շահգելդյանը:



Նա ընդգծեց, որ իրենք ըմբռնումով են մոտենում ցանկացած հանրահավաքի: Կանխատեսումներ հանրահավաքի վերաբերյալ Շահգելդյանն անել չցանկացավ՝ ընդգծելով, որ կդժվարանա ասել, թե ինչ կլինի վերջնական արդունքում:

Նույն շարքից