Միջազգային Հասարակություն 

Ֆիլիպինների նախագահը մտադիր է Չինաստանի հետ քննարկել տարածքային տարաձայնությունները

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադիր է Չինաստանի հետ քննարկել տարածքային տարաձայնությունները,  ներառյալ՝ 2016թ. Պեկինի նկատմամբ արբիտրաժային դատարանում իր հաղթանակն ու այս ամսվա ընթացքում Չինաստան իր այցի ընթացքում էներգետիկ ռեսուրսների պոտենցիալի զարգացումը, հաղորդում է Associated Press-ը:

Ընդ որում, Դուտերտեն չի հստակեցրել՝ ինչ կերպով է պատրաստվում հնչեցնել վիճելի հարցերը:

Ֆիլիպինների ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ Չինաստան նախագահի այցը դեռեւս համաձայնեցված չէ։

Նույն շարքից