Միջազգային Հասարակություն Իրավական 

Բիշքեկում սկսել են ցրել նախկին նախագահ Աթամբաևի՝ կենտրոնական հրապարակում հավաքված կողմնակիցներին

Ղրղզստանի իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ցրել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներին, որոնք հավաքվել են Բիշքեկի կենտրոնական հրապարակում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ Ալա-Տոո հրապարակում շուրջ 500 մարդ է հավաքվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևի կողմնակիցներից շուրջ հազար մարդ Կոյ Տաշի նրա կեցավայրից շարժվում են Բիշքեկի ուղղությամբ: Հրապարակում հավաքվելով խորհրդարանի շենքի առաջ՝ նրանք բղավոցներով և սուլոցներով պահանջում էին գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը՝ վանկարկելով. «Ժեենբեկով, հեռացիր»:

Ոստիկանությունը հատուկ միկջոցներ է կիրառում՝ արցունքաբեր գազ և լուսաակմուկային նռնակներ:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ներկա պահին ուժայիններին հաջողվել է դուրս բերել մարդկանց հրապարակից:

Հիշեցնենք, որ Աթամբաևն ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է ՆԳՆ գլխավոր քննչական վարչությունում:

Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի, հատուկջոկատայիններից մեկը նախօրեին զոհվել է:

Նույն շարքից