Հայաստան 

Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությունը» վերափոխվեց իրական գործողությունների. ՀՀ Նախագահ

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությունը հանգեցրեց նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին շփման գծում գրանցվեցին ամենամեծ թվով զոհերը: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է ամերիկյան հայտնի The New York Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում:


«Բոլորը տեսան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությունը»: Տարիներ ի վեր ամենաբարձր մակարդակով հնչեցվող սպառնալիքները վերափոխվեցին իրական գործողությունների, երբ քաղաքացիական հասատությունները` մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, ինչպես նաև խաղաղ բնակչությունը կրակոցների տակ էին»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Նա ուշադրության է հրավիրել տարածված այն թյուրըմբռնման վրա, որը կա միջազգային հանրության մոտ և արտահայտվում է ագրեսորի և այդ ագրեսիայից տուժած զոհի միջև հավասարության նշան դնելով: «Ավելի քան 20 տարի Հայաստանը նախազգուշացրել է Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, սակայն չի ստացել անհրաժեշտ պատասխան: Սա կամ թյուըմբռնում է, կամ անտարբերություն: Մենք հաստատուն կերպով միջազգային հանրությանը ներկայացրել ենք մեր տարածաշրջանի օբյեկտիվ իրադրությունը, մնացածն արդեն այդ հանրության գործն է»,- եզրափակել է Սարգսյանը:


Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի կեսերը հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ էր:Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը, ձեռնարկումհետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվում էրփոխհրաձգություն։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` 2014 թվականիյոթ ամսում հակառակորդի կողմից զինադադարի խախտման շուրջ 18  հազար դեպք է գրանցվել,այնինչ` ամբողջ 2013 թվականին եղել էր միայն 13 հազար դեպք: Հակառակորդի կողմից եղել եննաև 26  հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնցից 15-ը տեղի է ունեցել հուլիսի 25-իցհետո ընկած ժամանակահատվածում: 

Նույն շարքից