Հասարակություն 

ԱՄՆ-ում դեռահասը BMW է առևանգել, որի սրահում կատվի ձագեր են եղել

ԱՄՆ-ում դեռահասը, որը կատվի ձագերով BMW է առևանգել, հետապնդման է ենթարկվել ոստիկանության կողմից։

Ոստիկանությունը նրա հետևից գնացել է՝ անցնելով 3 նահանգների տարածքները, հաղորդում է Fox News-ը: Ոստիկանությունը նրա հետևից գնացել է Միսսուրիից մինչեւ Իլլինոյս, ապա՝ Կենտուկի:

19-ամյա Ջեյսոն Փիթը բերման է ենթարկվել միայն երկուշաբթի: Ենթադրվում է, որ ինչ-որ պահի նրա հետ մեքենայում գտնվող կինը իջել է նահանգներից մեկում:

Թենեսի նահանգի ճանապարհին Փիթը պատահաբար հարվածել է մեքենան և թաքնվել անտառում: Ոստիկանությունը նրան բռնել է Հիքման շրջանում:

Տղային ձերբակալել են: Բացի առևանգումից, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ թմրանյութերի անօրինական պահման համար:

Նույն շարքից