Իրավական Հասարակություն Պատահարներ 

Մեքսիկայում 20 մարդու մարմին են հայտնաբերել

analitik.am

Հինգշաբթի մեքսիկական Միչոական նահանգում 20 մարդու մարմին են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով մեքսիկական աղբյուրին, այս մասին հայտնել է նահանգի անվտանգության նախարար Իսրաել Պատրոնը:

Նրա խոսքով՝ մարմինները հայտնաբերվել են Ուրուապան քաղաքի երեք տարբեր շրջաններում: Նշվում է, որ 9 մարմին կախված է եղել կամրջից, որոնց թվում՝ երկու կին: Եվս 7 մարմին անդամահատված է եղել:

Վերջին տարիներին Մեքսիկայում ակտիվացել է բռնության ալիքը, որը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու վերահսկողության համար թմրակարտելների միջև հակամարտությամբ: 2018-ին Մեքսիկայում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել՝ ավելի քան 33 340: 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 31 200:

Նույն շարքից