Հասարակություն Սպորտ 

Ռուսական ֆուտբոլային միությունը տուգանել է Տուլայի «Արսենալին»՝ երկրպագուների կողմից հայ մարզիչի հասցեին վիրավորանքներ տեղալու համար

analitik.am

Ռուսական ֆուտբոլային միության հսկիչ-կարգապահական հանձնաժողովը 20 000 ռուբլի ծավալով տուգանքի տեսքով պատիժ է սահմանել ռուսական «Արսենալ» (Տուլա) ֆուտբոլային ակումբի նկատմամբ:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, տուգանքի համար պատճառ է հանդիսացել Տուլայի ակումբի երկրպագուների կողմից վիրավորական արտահայտությունների վանկարկումը «Տամբով» ակումբի գլխավոր մարզիչ և «Արարատ» Մոսկվա թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին:

Նշվում է, որ արտագնա հանդիպման ժամանակ տուլացի երկրպագուներն առանց անհարմար զգալու իրենց արտահայտություններից իրենց կարծիքն են հայտնել տամբովյան թիմի մարզիչի աշխատանքի վերաբերյալ:

Թիմերի միջև հանդիպումը կայացել է Սարանսկում և ավարտվել 1:0 հաշվով՝ Տուլայի թիմի հաղթանակով:

Նույն շարքից