Հայաստան 

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն տեսնում է

analitik.am

 Հայաստանի քաղաքական դաշտում լճացում է նկատվում, և սահմանադրական բարեփոխումների կարիք կա: 


Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասացԱԺ ՀՀԿ խմբակցությանղեկավար ՎահրամԲաղդասարյանը՝ պատասխանեով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշմանը վերաբերող հարցին: «Ես բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ և ասել, որ մեր երկրի քաղաքական դաշտում լճացում է նկատվում, և բարեփոխումների անհրաժեշտություն կա»,-նշեց Բաղդասարյանը:


Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ ՀՀ նախագահը հետաձգեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիքորոշումն արտահայտելու ժամկետը, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք այս հարցում շտապելու տեղ չունեն: «Վա՞տ է, որ մենք ասում ենք` ժամանակ տանք, որպեսզի հայեցակարգի վերաբերյալ կրկին քննարկումներ կազմակերպենք, քաղաքական խորհրդակցություններ անցկացնենք, իմանանք հասարակության կարծիքը, նոր միայն հայտնենք մեր վերջնական դիրքորոշումը: Մենք շտապելու բան չունենք, և մեր վերջնական դիրքորոշումը կհայտնենք այն ժամանակ, երբ հայեցակարգը հանգամանալից քննարկած կլինենք քաղաքական ուժերի, հասարակության լայն հատվածների հետ»,- նշեց Բաղդասարյանը:

Նույն շարքից