Հայաստան 

Եռյակը կվերածվի երկյակի. Գուրգեն Եղիազարյան

analitik.am

Հրապարակախոս-վերլուծաբան Գագիկ Եղիազարյանը թեև տեղեկացված չէ այսօրվա հանրահավաքի օրակարգից, սակայն հաշվի առնելով հանրահավաքների իր փորձը` գտնում է, որ երկրորդ հանրահավաքին պետք չէ սպասել, որ որևէ լուրջ բան է լինելու:


Ըստ նրա՝ գուցե Գագիկ Ծառուկյանը շատ կարևոր հայտարարություն ունի անելու, սակայն այսօր իշխանափոխություն դժվար թե լինի: «Այս իշխանությունները այնքան չարիք են գործել, որ մեկ ժամվա ընթացքում չի լուծվի»,-մամուլի ասուլիսում ասաց նա և նշեց, որ եռյակի դիմաց մի ամբողջ բանակ, անվտանգության համակարգ է կանգնած, որ թույլ չտա իշխանափոխություն:

 

Նա գտնում է, որ եռյակը համալրման կարիք չունի, հակառակ դեպքում, եթե ՕԵԿ-ի նման ուժեր միանան եռյակին, այն իր գույնը կփոխի և մթնոլորտը կլինի գաղջ, կդառնա «բորշչ»: Ավելին՝ Գուրգեն Եղիազարյանը գտնում է, որ եռյակը կվերածվի՝ երկյակի, սակայն չցանկացավ փակագծերը բացել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ եռյակի միասնական հավանական նախագահի թեկնածու լինելուն, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ այդ դրույթները մշակված են Գագիկ Ծաուկյանին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հանելու համար: «Ես Լևոն Տեր-Պետրոսյանին եմ համարում նախագահի թեկնածու»-ասաց նա:


Դիտարկումը, թե Տեր-Պետրոսյանի տարիքը չի ներում, Գուրգեն Եղիազարյանը ևս համարեց անվտանգության քարտադարանից շրջանառվող թեզ: Մեր հաջորդ դիտարկմանը, թե այդ մասին ոչ թե իշխանությունը, այլ անձամբ Տեր-Պետրոսյանն է ասել, բանախոսը նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե դառնա նախագահ, երկու տարով է դառնալու, որ արժանավայել ընտրություններ անցկացնի»:

Նույն շարքից