Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
«Դեռ քիչ բան է հայտնի, սակայն նրան մեղադրում են Բատուկաևի գործով կոռուպցիայի մեջ»,-հայտնել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևը պահվում է ԱԱԾ-ում, որտեղ գտնվելու է առնվազն մինչև օգոստոսի 26-ը: Հայտնվում էր նաև, որ նրան նախնական մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինական կերպով ազատ արձակելու համար:
Հավելենք, որ նախկին նախագահն իշխանություններին հանձնվեց օգոստոսի 8-ին: