Հայաստան 

Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի Թագավորին

analitik.am

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հոկտեմբերի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի Ֆիլիպ Թագավորին:  Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ դեսպանի առանձնազրույցը Բելգիայի Թագավորի հետ: Շնորհավորելով ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Թագավոր Ֆիլիպը հույս է հայտնել, որ դեսպան Մարգարյանը ամենայն ջանք կգործադրի Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա փոխշահավետ երկխոսությունն այսուհետ ևս շարունակելու և զարգացնելու համար:

 

ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձ է կատարել հայ-բելգիական բարեկամական հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին:

 

Հանդիպման ընթացքում Թագավոր Ֆիլիպի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման ընթացքն ու տարածաշրջանում առկա իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Բելգիա-Հայաստան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Բելգիայում հայ համայնքի առկայության փաստին:

Նույն շարքից