ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Մագուիրին:
Այս մասին Թրամփը հայտնել է թվիթերյան իր էջում՝ նշելով, որ Մագուիրն իր պարտականությունները կատարել սկսելու է օգոստոսի 15-ից:
ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ վերջինս մեծ աշխատանք կկատարի: