«Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտան ժամանակավորապես երթևեկության համար փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման նպատակով հատկացվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ»,-այս մասին ասված է «168 ժամ»-ի հարցմանն Ազգային ժողովից ստացած պատասխանում:
Հիշեցնենք, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։