Հասարակություն 

Վերջաբանը կարող է շատ վատ լինել. Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կարծում, որ մարդիկ պարտավոր են ցմահ հավատալ իրեն

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է.

Սիրելի ժողովուրդ, իսկապես չեմ ցանկանում գույները խտացված ներկայացնել: Մեծ հաշվով դա ոչ ոքի պետք չէ...

Բայց ո՞նց չհարցնես՝ ա՛յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ի՞նչ եղան օտարերկրյա ներդրողները, ո՞ւր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները:

Կամ, ասենք, բոլոր առաջնային խնդիրները լուծել եք, մնացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ապագա՞ն...

Ո՞ւր եք տանում Հայաստանը...

Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ Դուք խոսում եք 2050 թվականից...

Ինչո՞ւ եք կարծում, որ մարդիկ պարտավոր են Ձեզ ցմահ հավատալ:

Ինչի՞ն հավատան, ո՞ր հաջողությանը:

Իշխանափոխությունից հետո միակ կատեգորիան, որն իրեն զգում է՝ ինչպես ձուկը՝ ջրում, արդեն գիտեք, ովքեր են (էլ չասեմ)...

Ուշանում եք...

Վերջաբանը կարող է շատ վատ լինել...

Նույն շարքից