Հասարակություն 

Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը. Փաշինյանը շնորհավորել է Լի Սիեն Լունին

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակ­ցու­թյամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտա­պես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին:

Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժ­վելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունա­վետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համա­գործակ­ցության ընդլայնման համար:

Նույն շարքից