Հասարակություն գլխավոր 

Հայկ Մարությանը կոռուպցիոն գործարքների մեջ է. Աղեկյան

Մենք վաղուց էինք զգուշացնում, որ աղբն ամռանն աննախադեպ է լինելու, եթե քաղաքապետարանն այս տեմպով շարունակի աշխատել: Մեզ ականջալուր չեղան, դրա համար այսօր քայլում ենք ու աղբը փաթաթվում է մեր ոտքերին: Մարդիկ էլ կան երբեմն չեն դիմանում ու փսխում են փողոցներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ում խոսքերով, Երևանի կոմունալ վարչության պետը, ում նույնիսկ պարգևատրել են, ձախողել և Երևանը դիտավորյալ դարձրել է կեղտաշաղախ:

Աղեկյանը վստահությամբ նշեց, որ քաղաքապետարանում կոռուպցիայի հոտ է գալիս. «Ոչ թե հոտ, այլ կոռուպցիան լցվել է հենց Երևանի քաղաքապետարան: Կոռուպցիան Երևանի քաղաքապետարանում աննախադեպ մակարդակի է հասել: Հենց պարոն քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է: Եթե նա պաշտոնապես պարգևավճարներ է տալիս ձախողված մարդկանց, նշանակում է, որ կոռուպցիա կա»:

Ինչ վերաբերում է իրենց երեկվա ակցիային, Աղեկյանը նշեց, որ այն բացատրական բնույթ էր կրում:

Հիշեցնենք, որ Աղեկյանը մի խումբ քաղաքացիների հետ երեկ բողոքի ակցիա արեցին քաղաքապետարանի մոտ, որի ընթացքում նույնիսկ բերման ենթարկվեցին:

Աղեկյանն ահազանգում է քաղաքապետարանի կողմից հանցավոր անգործության մասին:

Նույն շարքից