Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը գնահատական է տվել Ղրղզստանի նախկին նախագահի աջակիցների գործողություններին

Հիմա արդեն ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի աջակիցների գործողությունները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Այս մասին ասված է Բիշքեկում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Լենտան:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ փորձը ձախողվել է ղրղզական ոստիկանության ձեռնարկած քայլերի շնորհիվ:

Օգոստոսի 9-ի առավոտյան ժամերի դրությամբ երկրում իրավիճակը կայուն է:

Նույն շարքից