Քաղաքական 

Տիգրան Ավինյանը՝ Մարտի 1-ի մասին BBC-ի հոդվածի մասին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով BBC-ի հրապարակած հոդվածի մասին՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ, ասաց, թե չի կարող որևէ կերպ հարցը մեկնաբանել, քանի որ որևէ փաստաթուղթ BBC-ն չի ներկայացնում, հղում է անում տվյալներին, որոնք ստացել է ենթադրաբար ՀՔԾ-ից. «Թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, ես չեմ կարող մեկնաբանել: Մնացած բոլոր հարցերը երևի թե իրավական համակարգից պետք է ճշտել»։

Խոսելով Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունների մասին և պատասխանելով ենթադրյալ լարվածության վերաբերյալ հարցին, Ավինյանը նշեց, որ լարվածություն չկա ու չի կարող լինել. «Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն աջակցելու նաև Արցախում ազատ անկախ ընտրությունների անցկացմանը: Մենք պատրաստ ենք այդ հանձնառությունը կյանքի կոչել»:

Նույն շարքից