Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը գրում է.
Կարծում եմ, որ մեզ մոտ՝ Հայաստանում պետք է կայանա երաշխավորագիր տալու և ուզելու ինստիտուտը:
Աշխատանքի ընդունվելիս կարևոր է նախկին գործատուների, այն մարդկանց ֆորմալ կարծիքը, ովքեր ղեկավարել են մարդու վճարովի կամ կամավորական գործունեությունը:
Թե չէ, օրինակ պետական համակարգում մարդիկ հաճախ ընդունվում են աշխատանքի, հետո շարունակում են սուրճ խմելով, ուրիշների աջակցության, օրենքի և կարգերի խախտման հաշվին հաստիք զբաղեցնել, ու հլը փորձվի գնահատական տաս դրան…