ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկու վարչապետերը գտնվում են Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:
Ավելի վաղ Մեդվեդևը հանդիպել էր Բելառուսի վարչապետի հետ, իսկ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստվում է խոսել նաև Ղրղզստանի վարչապետի հետ: