Քաղաքական 

Հրաչյա Սարգսյանը մտաբերեց «Կիկոսի մահը»․ Թեհմինա Վարդանյան

Այսօր, ավագանու արտահերթ նիստի ժամանակ երկու հարց ուղղեցի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, որոնց պատասխանը որևէ որոշակի բան չտվեց, ոչ ինձ, ոչ հանրությանը։ Ստիպված եղա յուրաքանչյուր հարցը երկու անգամ հնչեցնել, քանզի առաջին անգամ «անցած ուղի» պատասխան էր։ Պատասխան ՈՉՆՉԻ մասին։

Հարց 1 ✅ Եթե մենք սեպտեմբեր ամսվա ավարտին ունենանք շարժակազմ, ե՞րբ է խզվելու «Սանիթեկի» հետ պայմանագրերից գոնե մեկը։

Հարց 2 ✅ Ամիսներ առաջ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ավագանու ամբիոնից ասաց, որ քաղաքապետն էլ է բազմիցս ասել՝ «Սանիթեկի» պայմանագրի խզումը քաղաքական որոշում է լինելու։ Արդյո՞ք դա քաղաքական որոշում է լինելու։

«Պատասխանները» կարող եք դիտել տեսանյութում։

Պրն. Հրաչյա Սարգսյանը մտաբերեց «Կիկոսի մահը»։ Հատկանիշական է! ! !

Թեհմինա Վարդանյան

Նույն շարքից