Հասարակություն 

Մանկապարտեզներից 91 միլիոն դրամ կկրճատեն՝ աղբահավաք ու ձնահավաք տեխնիկա ձեռք կբերեն

Այսօր Երևանի ավագանու նիստում բուռն արձագանքների արժանացավ օրակարգով նախատեսված երկրորդ հարցը, որը վերաբերում էր «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարները 1 միլիարդ 726 միլիոն դրամով ավելացնելուն: Այս մասին հայտնում է Առավոտը:

Այս գումարից 1 միլիարդ 571 միլիոն դրամով պետք է ձեռք բերվեն տրանսպորտային սարքավորումներ՝ 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա` հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենա:

155 միլիոն դրամ կտրամադրվի Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով՝ թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից