Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Պուտինի «Кортеж»-ի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, «Кортеж» նախագծի շրջանակներում ավտոմեքենաներ թողարկուղ ռուսական Aurus մակնիշի ավտոմեքենան առաջին անգամ վթարի է ենթարկվել:

Միջադեպը տեղի է ունեցել Աստրախանում:

Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի մասին հաղորդագրություն չեն ստացել:

Ոստիկանության աշխատակիցներ դեպքի վայր չեն գնացել: Ենթադրվում է՝ դրա պատճառն այն է, որ վթարը փոքր է եղել, և իրավապահների ներկայությունը պարտադիր չի եղել, որպեսզի կողմերն ընդհանուր հայտարարի գան:

Նույն շարքից