Հայաստան 

Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին. Ստեփան Դեմիրճյան

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, նշեց, որ իշխանություններն ամեն ինչ են արել, որ հոկտեմբերի 27-ի գործը կոծկվի, իսկ հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը փարատեց այդ կասկածները:   Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ` հոկտեմբերի 27-ի ոճրագործության կործանարար հետևանքներն առ այսօր հաղթահարված չեն: «Մենք բոլորովին այլ երկրում կապրեինք, այլ զարգացում կունենար երկիրը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը: Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին, բայց ամեն ինչ արվեց, որ գործը չբացահայտվի, թեև ես հույս ունեմ, որ մի օր այն կբացահայտվի»,- ասաց նա: 

Նույն շարքից