Քաղաքական 

Նախագահ Սարգսյանը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրմանագրով, Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա):

Նախագահի մեկ այլ որոշմամբ, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան):

Նույն շարքից