ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաջողվեց...
Լավ նորություն ունենք ԵՊԲՀ կլինիկական օրդինատորների համար
Adventist Health Glendale կենտրոնի հետ ձեռք ենք բերել բացառիկ պայմանավորվածություն՝ մեր կլինիկական օրդինատորները, իրենց ուսման ընթացքում, կունենան հնարավորություն կրթական ծրագրի որոշ բաղադրիչներն անցնել հենց Adventist Health Glendale կենտրոնում, ինչպես նաև Կենտրոնի մասնագետները, պարբերաբար, բացառիկ դասախոսություններով հանդես կգան ԵՊԲՀ-ում:
Հ.Գ. Ի դեպ, մեզ հաջողվել է նաև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել օրդինատորների կեցության և այլ ծախսերի մասով: