Լեհաստանի փոխարտգործնախարար Մարցին Փշիդաչը խորը անհանգստություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ եվրոպական որոշ երկրներ ավելի ու ավելի բարեկամական են դառնում Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Թվում է, թե եվրոպական որոշ լիդերներ տեղյակ չեն, որ իրենց գործողությունները նման են հարաբերությունների սառեցման փորձի, և եթե այդպես է, նրանց քաղաքականությունն անհեռատես է»,-ասել է նա՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների նմանատիպ ջերմացումը կարող է ազդանշան լինել Կրեմլին, որ Եվրոպան «թույլ կտա Ռուսաստանի Դաշնությանը խուսափել պատասխանից», օրինակ ՝ Ղրիմի վերամիավորման հարցում, ինչը, նրա խոսքով, կարող է ստեղծել «վտանգավոր նախադեպ»: Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ միջոցներ են ձեռնարկվել, բայց նա «չի նահանջել գոնե կես քայլ»:
«Չկա որևէ հիմնավորում Ռուսաստանի ղեկավարներին տարբեր երեկույթներ հրավիրելու կամ միասին պարելու համար»,-ասել է Փշիդաչը՝ հիշեցնելով, որ Վլադիմիր Պուտինը հյուրերի թվում էր Ավստրիայի նախկին արտգործնախարարի հարսանիքի ժամանակ և նույնիսկ պարել է հարսնացուի հետ: