Միջազգային Հասարակություն 

Արջը ոստիկանական մեքենա է այրել /Լուսանկարներ/

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հումբոլդտ թաղամասում արջն ընկել է ոստիկանական մեքենայի վրա և այրել է այն: Այս մասին հաղորդում է KRCR News տեղեկատվական պորտալը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Պարեկապահը ծառայությունն ահազանգ է ստացել թմրամիջոցների չարաշահման մասին, երբ ճանապարհին կենդանին ընկել է ժայռից և բախվել է վերջիններիս ավտոմեքենային: Արջը կոտրել է մեքենայի առաջնամասն ու դիմապակին, ինչի պատճառով մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել է և բռնկվել:

Ոստիկանները հասցրել է դուրս գալ մեքենայից և լուրջ վնասվածքներ չեն ստացել: Հրդեհը տարածվել է բլրի վրա՝ մինչև դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները և մարել են այն:

Արջը փախուստի է դիմել վթարի վայրից, նրա վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Նույն շարքից