Հայաստան 

Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը

analitik.am

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:


Մինչ այդ կայացել էր երկու երկրների նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայացող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Մինչ այդ նախագահներն այս տարի հանդիպել էին Սոչիում և Ուելսում:


Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա է մեկնել Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով, ում հետ այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել:

Նույն շարքից