«Երեւանում է Հայաստանի եւ Արցախի բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտամկինը:
Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր ոչ միայն բարոյապես: Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք առաջնագիծ:
Գործընկերություն, որ վերածվեց ընկերության:
Շնորհակալ եմ, եղբայր:
Ի դեպ, նրա երկիրը՝ Լատվիան, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, բայց չի վավերացրել»:
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով