Նոր Զելանդիայի Օուքլանդի արևմուտքում վայրի Բեթելսի լողափում հայտնաբերվել է կոկաինի մեծ խմբաքանակ: Սև շուկայում թմրանյութի ընդհանուր արժեքը կկազմեր մոտ 2 միլիոն դոլար, հայտնում է The Guardian-ը :
Ոստիկանները դեպքի վայր են եկել այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից հաղորդում են ստացել խորհրդավոր նշաններով փաթեթների մասին: Փորձաքննությամբ պարզվել է, որ 19 տուփի մեջ կա կոկաին: Ամենայն հավանականությամբ, իրավապահները կարծիքով՝ վախեցած մաքսանենգները նետել են թմրամիջոցը և փախուստի դիմել։
«Քիչ հավանականություն կա, որ այս լողափում հայտնվեն մնացած փաթեթները»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նա խնդրել է քաղաքացիներին հայտնել այդպիսի բացահայտումների մասին և հայտարարել, որ տարածքում որոնողական գործողություն է սկսվել:
Հրապարակման համաձայն, Նոր Զելանդիան և նրան հարակից Ավստրալիան մեկ շնչի հաշվով կոկաինի սպառման համաշխարհային առաջնորդներ են: Միևնույն ժամանակ, երկրի սև շուկայում թմրամիջոցների մեկ կիլոգրամն արժե մոտ 250 հազար դոլար ՝ հինգ անգամ ավելի թանկ, քան Մեծ Բրիտանիայում, որտեղ նույն գումարի դիմաց վճարվում է 50-60 հազար դոլար: