ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ալկոհոլ չի օգտագործում՝ ալկոհոլային կախվածության վախի պատճառով: Այս մասին նախագահը խոսել է «The Washington Post»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում:
Պետության ղեկավարի խոսքով ՝ չխմելու որոշման վրա ազդել է իր հանգուցյալ ավագ եղբայր՝ Ֆրեդի հետ կապված իրավիճակը․ «Նա գեղեցիկ էր, և ես տեսա, թե ինչ է անում ալկոհոլը նրա մարմնի հետ»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ իր եղբայրն ապրել է շատ ավելի երկար, քան սպասվում էր իր վիճակում:
«Ենթադրենք, ես սկսեի խմել: Հնարավոր է, որ հիմա չէի խոսի ձեզ հետ: Գենետիկ ազդեցություն կա»,-նշել է Թրամփը զրույցի ընթացքում:
Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ այդ վախը չի խանգարում նրան գնել գինի արտադրող ընկերություն, որն այժմ ղեկավարում է նրա որդին:
Նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ աջակցել է հորը և ճնշում գործադրել եղբոր վրա ՝ իր կամքին հակառակ ընտանեկան բիզնեսով զբաղվելու համար․ «Դա նրա գործը չէր: Մենք նրա վրա մի տեսակ կրկնակի ճնշում ենք գործադրել»,-ասել է նա:
Ֆրեդ Թրամփ կրտսերը համալսարանում սովորելուց հետո սկսել է իր կարիերան որպես TWA օդաչու, բայց հայրը ցանկացել է, որ նա զբաղվի ընտանեկան բիզնեսով: Արդյունքում երիտասարդը սկսել է խմել, հեռացվել է աշխատանքից և տեղավորվել է աշխատանքի հորը պատկանող ընկերությունում: Նա մահացել է 1981 թվականին ալկահոլը չարաշահելու պատճառով։