Քաղաքական 

Ցավոք, հայ-ռուսական հարաբերություններում դրանք այսօր չկան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Պաշտոնական հայտարարությունների մակարդակում հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ շատ լավ և լուսավոր է։ Միմյանց ուղղված շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, պատմական ժառանգության արժևորում, տնտեսական աճի ցուցանիշներ և այլն, և այլն։ Բայց արդյո՞ք Հայաստանը կարող է բավարարվել այդքանով։

Մեկ պարզ օրինակ։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ այսուհետև Հայաստանը ռուսական զենք կգնի ներռուսաստանյան գներով։

Կարծում եմ՝ անիմաստ է բացատրել, թե ինչպիսի առավելություններ տվեց այդ որոշումը Հայաստանին զենք զինամթերքի ոլորտում իր հիմնական մրցակցի՝ Ադրբեջանի նկատմամբ, որը մինչ օրս ռուսական զենքը գնում է միջազգային շուկայում ձևավորված գներով։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ բավարա՞ր է արդյոք դա մեր ռազմական կարիքները բավարարելու համար։ Իհարկե ոչ։

Ու ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ, եթե նույն Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ չհամոզեր Պուտինին Հայաստանին էլ ավելի էժան, անգամ ձրի ռազմական տեխնիկա ու զինամթերք տրամադրել։ Եվ ահա այսպիսի շփումները շատ ավելի կարևոր ու արդյունավետ են։ Ցավոք, հայ-ռուսական հարաբերություններում դրանք այսօր չկան։

Խնդր մասին առավել մանրամասն՝ ստորև ներկայացվող իմ նոր հոդվածում»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից