Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրն անձամբ է սննդամթերք մատակարարել «Proactiva Open Arms» իսպանական ոչ պետական կազմակերպությանը պատկանող նավին, որը փրկել է Միջերկրական ծովի ջրերում ավելի քան 120 ներգաղթյալի: Այս մասին ՀԿ-ը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ser padre no entiende de colores ni fronteras.#RichardGere también lo es. ❤️#PuertoSeguroYa pic.twitter.com/BIK4u9cbOr
— Open Arms (@openarms_fund) August 9, 2019
«Վերջապես, մի քանի լավ նորություն»: Սնունդը ժամանեց «Open Arms», և մենք ունենք հատուկ թիմի անդամ՝ Ռիչարդ Գիրը»,-գրել են կազմակերպության թվիթերյան էջում:
Por fin una pequeña buena noticia.
Llegan víveres al #OpenArms y contamos con un compañero de tripulación excepcional #RichardGere #PuertoSeguroYa pic.twitter.com/IgrTZyU6KI— Open Arms (@openarms_fund) August 9, 2019
Հոլիվուդյան դերասանը գտնվել է Իտալիայում և ցանկություն է հայտնել օգնել Միջերկրական ծովում մնացած ներգաղթյալներին: Նա ժամանել է նավով, որի վրա գրված է եղել «Դուք միայնակ չեք»: Գիրն իր հետ բերել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, ջուր, սնունդ, ինչպես նաև մրգեր և բանջարեղեն: