Հայաստան 

Էդվարդ Նալբանդյան. Նախագահների հանդիպումը կբնորոշեի որպես կառուցողական, օգտակար և անկեղծ. Times.am

analitik.am

ՀՀ արտգործնախարար Էդվարդ ՆալբանդյանըTimes.am–ի հետ զրույցում անդրադառնալով Փարիզում երեկ տեղի ուենցած հանդիպմանը, ասել է, որ ինքն այն կբնորոշեր որպես կառուցողական, օգտակար և անկեղծ։

«Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Փարիզում հանդիպում կազմակերպելու նախագահների մակարդակով։ Վերջին երեք ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հանդիպումն է նախագահների` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, և դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ կոնտեքստում էր նաև այսօրվա հանդիպումը Փարիզում»։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանդիպումների կազմակերպմանը հատկապես ամենաբարձր մակարդակով, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու մոտեցումներին իրար և հնարավորություն է փնտրելու մոտեցնել դիրքորոշումները։

«Այսօրվա հանդիպումը ես կբնորոշեի որպես կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար և անկեղծ։ Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և նաև վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկվել էին դեռ Ֆրանսուա Օլանդի կողմից իր այցելության ժամանակ տարածաշրջան` մայիս ամսին և որոնք ողջունվել էին նաև եռանախագահների կողմից»,– ասել է նա։

Նույն շարքից