Քաղաքական 

Ես պատասխանատու եմ ինձ վստահված աշխատանքի համար. Արաբկիրի թաղապետ

Արաբկի վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի ավագանու նիստում իմ անվան հետ կապված շահարկման առիթով ուզում եմ նշել հետևյալը՝ հարգում եմ ավագանու անդամներից յուրաքանչյուրի մանդատը, քանի որ այն տվել է ՀՀ քաղաքացին՝ Երևանի բնակիչը։ Հարգում եմ օբյեկտիվ, հասցեական և առողջ քննադատությունը։ Ուստի շնորհակալ կլինեմ այն քննադատողներին, ովքեր մատնացույց կանեն իրական թերություններն ու բացթողումները՝ օգնելով շտկել դրանք։

Միակ խնդրանքս է, որ քննադատություններն առնչվեն օրենքով սահմանված իմ լիազորություններին և պարտականություններին, լինեն հիմնավորված և միտված հանրային շահի պաշտպանությանը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արվածին նայում են բաց աչքերով։ Ես պատասխանատու եմ ինձ վստահված աշխատանքի համար և շարունակելու եմ գործել հանուն Երևանի և երևանցու՝ լավ միջավայրում ապրելու իրավունքի։

Նույն շարքից