Քաղաքական Միջազգային 

Թրամփը մոռացել է, թե ով է Զելենսկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթվել է, երբ լսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասին հարցը:

Երբ լրագրողը ցանկացել է իմանալ, թե երբ է Թրամփը հրավիրելու Զելենսկիին Սպիտակ տուն, վերջինս հարցրել է՝ «Ո՞ւմ մասին եք խոսում»:

Լրագրողը ստիպված է եղել նշել, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի նախագահին՝ լրացուցիչ հարցնելով, թե ինչ կարծիք ունի նախագահը Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետագա համագործակցության մասին:

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կարող է համաձայնագիր ստորագրել Պուտինի հետ. «Զելենսկին շատ խելացի տղա է: Կարծում եմ, որ նա շուտով կգա»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի վերջին:

Նույն շարքից