Հասարակություն 

А какой там хоровац. Պոպովը հիացած է Հայաստանով

Ես սիրում են հանգստանալ Հայաստանում: Այնտեղ կարող ես շատ համեղ ուտել և հիանալի գինի ըմպել: Իսկ խորովածի մասին էլ չեմ խոսում: Խոզի խորովածն ու հայկական քյաբաբը հիանալի են: Այս մասին հայտարարել է «Танцев со звездами» նախագծի ժյուրիի նախագահ, Համաշխարհային պարային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը:

Պոպովը հիշել է նաև հեռավոր 1970-ականն թվականները՝ խոսելով կնոջ հետ Հայաստանում գտնվելու օրերի մասին:

Նա պատմել է, որ այդ օրերին Հայաստանում է գտնվել աշխատանքային այցով, սակայն կարողացել է ժամանակ գտնել այցելել տարբեր ռեստորաններ, ինչպես նաև լինել լեռներում և Սևանա լճում:

«Արդեն երկորդ օրը ես ասաց, որ չենք կարող աշխատել, եթե այդ տեմպով շարունակենք ուտել, իսկ մեզ ասացին՝ եթե ուտելը խանգարում է աշխատելուն, աշխատելը կարելի է չեղյալ համարել»,-հավելել է Պոպովը:

Նույն շարքից