Քաղաքականություն 

Վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը

analitik.am

Ուկրաինայի արևելյան շրջաններում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, հաղորդում է zn.ua-ն։

 

Հակաահաբեկչական գործողությունը վերսկսվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի կարգադրության համաձայն: Սուրբ Հարության տոներին հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը դադարեցվել էր, սակայն այսօրվանից այն շարունակվում է:

 

Յարեմայի խոսքով՝ իրավապահ մարմիններն աշխատում են Կրամատորսկում, Սլավյանսկում և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների այլ քաղաքներում գործող բոլոր կազմավորումների վերացման ուղղությամբ։

 

Յարեման նաև նշել է, որ գիշերվա ընթացքում իրավապահներն ակտիվ գործողություններ չեն ձեռնարկել։

Նույն շարքից