Քաղաքականություն 

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կակտիվանան. Մամեդյարով

analitik.am

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ։

 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում Մամեդյարովը նշել է, որ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է «ստատուս քվոյի» անընդունելիության հարցը։

 

«Ռուսաստանը, նախևառաջ, փորձում է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել։ Միաժամանակ մենք քննարկել ենք, թե որ ուղղությամբ պետք է շարունակվեն բանակցությունները հաջորդող ամիսների ընթացքում։ Հույս ունեմ՝ բանակցությունները կակտիվանան»,-ասել է Մամեդյարովը։

Նույն շարքից