Քաղաքականություն 

Լիբանանն այսօր նոր նախագահ կունենա

analitik.am

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի քվեարկություն կանցկացնեն, որի արդյունքներով հայտնի կդառնա երկրի հաջորդ նախագահի անունը, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով «Աշ-Շարկ ալ-Աուսաթ» թերթին:
Լիբանանում գործող օրենքների համաձայն՝ բարձրագույն պետական պաշտոնը կարող է զբաղեցնել միայն քրիստոնյա-մարոնիթը։

 

Հավանական թեկնածուներից մեկն է համարվում արևմտամետ «Մարտի 14-ի կոալիցիա»-ից թեկնածու Սամիր Ջաաջաան։ Սիրիամետ կուսակցությունների կոալիցիան դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը: Ենթադրվում է, որ նրանց թեկնածուն կլինի Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդ Միշել Աունը:

 

Թերթը նշում է, որ Աունը կարող է հաղթել, քանի որ շատ պատգամավորներ կարող են եզրակացության գալ, որ նա փոխզիջումային թեկնածու է։

 

Ջաաջաան, ինչպես սպասվում է, կձգտի հաղթանակ տանել քվեարկության առաջին փուլում: Եթե նրա մոտ դա չստացվի, ապա արդեն հաջորդ փուլերում ուժերի դիրքերը կարող են փոփոխվել այլ քաղաքական գործիչների օգտին։

 

Լիբանանի գործող նախագահն է Միշել Սուլեյմանը։

Նույն շարքից