Քաղաքականություն 

Բակո Սահայնան ընդունել է Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամների

analitik.am

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր Ժակ Մարտենի գլխավորությամբ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում «SPFA» ծրագրի պատասխանատուներին:

 

Հանդիպմանը  քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Նախագահ Սահակյանը Ժակ Մարտենին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով։

 

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը պատրաստ է շարունակել համագործակցությունն արտասահմանյան առաջատար կազմակերպությունների հետ` այն համարելով օգտակար մեր երկրի համար:

 

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից