Քաղաքականություն 

Հայաստանը և Լիտվան մտադիր են խորացնել հարաբերությունները պաշտպանական ոլորտում

analitik.am

Հայաստանը և Լիտվան մտադիր են խորացնել հարաբերությունները պաշտպանական ոլորտում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Օհանյանը նշել է, որ երկու երկրների ՊՆ-ների միջև բարձր մակարդակով զարգանում է երկխոսությունը՝ հիմնված փոխգործակցության պատրաստակամության վրա: Կայացած բանակցությունները Սեյրան Օհանյանը արդյունավետ է համարել: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցեր:

 

Նախարարի խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ անվտանգության ոլորտի հարցերը լուծելիս անհրաժեշտ է հետևել ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին: Նախարարը նաև ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները պաշտպանության ոլորտում:

 

Իր հերթին Լիտվայի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը կարևորում է «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Լիտվական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային ռազմական առաքելություններին:


Լուսանկարը՝ news.am

 

Նույն շարքից