Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի 81 DA 800 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Մանրամասն՝ shamshyan.com