Ավելի քան 70 տարի առաջ Շոշանան անցել է Օսվենցումի սարսափները, որոնք դժվար է մոռանալ նույնիսկ այդպիսի ժամանակաշրջանից հետո: Այնտեղ նա բաժանվել է մորից. Վերջինս ուղարկվել է նացիստ «մահվան հրեշտակ» մականվամբ բժշկի մոտ, որը բժշկական փորձարկումներ է իրականացրել համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների վրա:
Դրանից հետո, երբ վերջինս փորձել է գտնել ողջ մնացած հարազատներին՝ հանդիպել է իր ապագա ամուսնուն: Ավստրիայից նրանք միասին տեղափոխվել են Իսրայել, որտեղ ծնվել են երկու որդիները և երկու դուստրերը:

Իր 104-ամյակի օրը Շոշանան խնդրել է ամբողջ ընտանիքին հավաքվել Երուսաղեմում: Թոռներն ու ծոռները բոլոր ջանքերը գործադրել են տատիկի ցանկությունը կատարելու համար, գրում է Algemeiner-ը ՝ վկայակոչելով Իսրայելի Walla հրատարակությունը:
Նշվում է, որ տոնակատարության ժամանակ հավաքվել է մոտ 400 մարդ, ինչը խորհրդանշում էր նացիստների նկատմամբ տարած հաղթանակը:

«Այս եզակի հանդիպման կազմակերպումը հեշտ չէր: Մենք ճշգրիտ թիվ չունենք, բայց ժամանել է մոտ 400 մարդ: Ամեն ինչ անցավ շատ հուզական մթնլորտում»,-ասել է Շոշանայի թոռնուհին։