Քաղաքականություն 

ԱՄՆ կոնգրեսականները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Րոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդում կմասնակցեն ծառատունկի, ինչից հետո ծաղիկներ կդնեն եղեռնի զոհերի հուշարձանի առջև: Այս մասին  տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

 

Իսկ ապրիլի 25-ին պատվիրակությունը շրջայց կկատարի Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում: 



Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Րոյսը հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոտ Էնգելը հանձնաժողովի ավագ անդամը: 

Նույն շարքից