Վենեսուելացիները պլանավորում են քայլերթով անցնել Կարակասի փողոցներով ՝ ի նշան բողոքի ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականության։ Ակցիային կմիանա նաև երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ավելի վաղ նա կոչ էր արել ընդդիմանալ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը ոչ միայն Վենեսուելայի մայրաքաղաքում, այլև Վաշինգտոնում, Մադրիդում, Բոգոտայում՝ ամբողջ աշխարհում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն արգելափակում է Վենեսուելայի իշխանությունների ակտիվներն ԱՄՆ-ի իրավասության ներքո, այդ թվում ՝ երկրի կենտրոնական բանկը և պետական նավթային ձեռնարկությունը:
Բացի այդ, հրամանագիրը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնք աջակցություն, ապրանք կամ ծառայություններ են մատուցում պատժամիջոցների տակ գտնվող ցանկացած անձանց, այդ թվում ՝ Վենեսուելայի իշխանություններին:
Որպես հավելում, Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան նամակ կուղղի ՄԱԿ-ին, որը ստորագրվել է բազմաթիվ քաղաքացիների կողմից, որոնք դեմ են ԱՄՆ պատժամիջոցներին: